Ուկրաինացի լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա
ՈՒկրաինացի սկանդալային հայտնի լրագրող Վիտալի Սեդյուկը լրացրել է իր զոհերի ցուցակը: Այս անգամ նա հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա, հաղորդում է TMZ պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Փարիզի Նորաձևության շաբաթին: Քարդաշյանը ամուսնու և մոր հետ միասին ժամանել է ցուցադրություններից մեկին: Երբ Քիմը դուրս է եկել մեքենայից, տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել է գետնին տապալել, սակայն թիկնապահները օգնության են եկել Քիմին և կանգնեցրել են Սեդյուկին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սեդյուկին ձերբակալել են:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սեդյուկին ձերբակալել են:
Այս տարի սա լրագրողի առաջին սկանդալային արարքը չէ. մարտի 28-ին նա հարձակվել էր Բրեդ Փիթի վրա, որի համար երեք տարվա պայմանական ազատազրկման և հասարականական աշխատանքների է դատապարտվել: Տարբեր տարիների Սերդյուկը տհաճություն է պատճառել տարբեր հայտնի մարդկանց՝ Լեոնարդո Դի Կապրիոյին, Բրեդլի Կուպերին և դերասանուհի Ամերիկա Ֆերերին: