Մոսկվայում ձերբակալվել է վաճառելու նպատակով թոռանն առևանգած տատիկը



Մոսկվայի դատարանը մեղադրանք է ներկայացրել մերձմոսկովյան Դեդովսկ քաղաքի հիվանդանոցից իր թոռանն առևանգած տատիկին և նրա գործընկերոջը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔՀ տարածաշրջանային քննչական գլխավոր բաժանմունքի հայտարարությանը:

Հունիսի կեսերին անհայտ անձինք Դեդովսկի քաղաքային հիվանդանոցի մանկական բաժանմունքի հիվանդասենյակից առևանգել են նորածին տղային: Հանցագործությունը լայն հասարակական հնչեղություն է ստացել, երեխայի անհետացման վերաբերյալ հայտարարություններ են փակցվել ողջ տարածաշրջանում:

Քննիչները պարզել են, որ երեխային առևանգողները փոքրիկի 45-ամյա տատիկը և նրա նախկին հարևանն են: Նրանք երեխային առևանգել են հետագայում վաճառելու նպատակով: Մինչ այժմ երեխան չի հայտնաբերվել:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.