Նոր մանրամասներ Նոր Արեշի սպանությունից. Ժագան հայտարարել է, որ Արսենի ընկերներին էլ է նույնը սպասվում. «Հրապարակ»
Ըստ արեշցիների, այդ հանցագործությունը վաղուց էր հասունանում, և եթե ոստիկանությունը պատշաճ օպերատիվ աշխատանք տաներ, հնարավոր կլիներ այն կանխարգելել: Լավատեղյակները պնդում են, որ Ժագայի թիրախում միայն Արսենը չի եղել, նրա 2 ընկերները՝ ևս: Արսենին սպանելով, նա տեղում հայտարարել է, որ մյուսներին էլ է նույնը սպասվում: Ասում են՝ պատճառն այն է, որ այս 3-ը փորձել են «չանչել իրենց պապային»»: