Բրեդ Փիթի դպրոցական տարիների ընկերուհին բացառիկ լուսանկարներ է ներկայացրել (լուսանկարներ)
Ամերիկուհի Քիմ Բելը որոշել է պատմել հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի հետ ունեցած դպրոցական սիրավեպի մասին. ապագա դերասանն ու աղջիկը հանդիպել են Միսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի Kickapoo դպրոցում սովորելու տարիներին, գրում է mirfactov.com-ը։
Լրագրողները հանդիպել են 50-ամյա կնոջ հետ և հարցազրույցի ընթացքում պարզել, որ դպրոցական տարիներին (13-15 տարեկանում) նրանք հանդիպել են։ «Բրեդը շատ բարի էր, հմայիչ և, անկասկած, ուներ լիդերական հատկություններ։ Ընկերները և մտերիմները միշտ հավատում էին, որ Բրեդը շատ բաների կհասնի կյանքում։ Նա բոլոր աղջիկների երազանքն էր մեր դպրոցում, և ես ուրախ եմ, որ նա, վերջիվերջո, գտավ իր տեղն ու իր իրական սերը»,- խոստովանել է Քիմը՝ չխոսելով, սակայն, այն մասին, թե ինչու են իրենք բաժանվել։
Անմիջապես բաժանումից հետո, Քիմի խոսքով, ինքը տարվել է դպրոցական մարզիչ Հովարդ Բելով, և դպրոցն ավարտելուց մի քանի տարի անց ամուսնացել նրա հետ, իսկ Բրեդը սիրավեպ է ունցել զուգահեռ դասարանից մի աղջկա հետ։