Ա՜խ, այդ կախարդական հեղուկը… Լիլիթ Հովհաննիսյան
Ա՜խ, այդ կախարդական հեղուկը,որին անվանում են ՕԾԱՆԵԼԻ՜Ք…
Լավ օծանելիքը երբեմն կարող է ավելի մեծ տպավորություն թողնել,քան,օրինակ,ամենաշքեղ զգեստը. նրանով քեզ կարող են նկատել,այն երբեմն քո փոխարեն կարող է պատմել բնավորությանդ ու նախասիրություններիդ մասին կամ տարիներ անց նույն բույրը կստիպի,որ քեզ կրկին հիշեն։
Հետևաբար ճիշտ է այն կինը,ով,թեկուզ ուշանալով շատ կարևոր գործնական հանդիպումից,երկար է ընտրություն անում օծանելիքի խանութում՝ իբր չնկատելով իր կողքի տղամարդու փնթփնթոցը կամ ձանձրույթ արտահայտող դեմքը։
Աղջիկներ,դե գրեք՝ տեսնեմ՝ որո՞նք են ձեր սիրելի բույրերը։