Թուրքիայում մայրը դհոլ-զուռնայով, երգ ու պարով է հուղարկավորել որդուն (լուսանկարներ, տեսանյութ)

Մերսինում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված ուսանողի մայրը որդու հուղարկավորությունը կազմակերպել է դհոլ-զուռնայի ուղեկցությամբ՝ պատճառաբանելով, որ ինքը հնարավորություն չի ունեցել «տղայի ուրախությունը»տեսնելու:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu  կայքը, ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, ինչի հետևանքով մերսինցի երիտասարդը ծանր վիրավորվել է: Հիվանդանոցում 8 օր կյանքի ու մահվան կռիվ տալուց հետո տղան մահացել է:

Դհոլ-զուռնայով, երգերով ուղեկցված հուղարկավորության արարողության ընթացքում երիտասարդի մայրն ու այլ մասնակիցներ արցունքներն աչքերին պարել են:




'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.