Ինչպես է Ռուսաստանը շնորհավորել Պուտինի ծննդյան օրը (լուսանկարներ)

Իր 62-ամյակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Սիբիրի տայգայում, ինչը չի խանգարել հավատարիմ երկրպագուներին հեռակա կարգով շնորհավորել պետության ղեկավարին, գրում է gazeta.ru-ն: Ամեն մեկն արտահայտել է իր զգացմունքները յուրովի, որոշները՝ սոցիալական ցանցերի միջոցով, մյուսները՝ նկարազարդելով շենքերի ճակատամասերը, ոմանք՝ նախագահին վերագրելով Հերակլեսի հերոսությունները:

Իրեն առավել շատ արտահայտել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, ով Պուտինի ծննդյան օրվա պատվին Գրոզնի քաղաքի փողոցներ է դուրս հանել 100 հազարից ավելի մարդու: Gazeta.ru-ն լուսանկարների շարք է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը շնորհավորել նախագահին:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.