N 1. Ի՞նչ մեքենաներով են երթևեկում նախագահները

Ռոբերտ Քենեդի. «Երկրի հեղինակությունը պայմանավորված է հրթիռներով, օլիմպիական մեդալներով և նախագահի լիմուզինով»:
Նրանց տեսնել գրեթե չեք հասցնում: Միայն լսում եք պետավտոտեսչության ազդանշաններն ու ոստիկանների սուլիչները և գլխի եք ընկնում. Նախագահի ավտոշարասյունն է անցնում: Արագասլաց կորտեժին հետևելիս դժվար է նկատել` երկրի առաջնորդն ինչ մակնիշի մեքենայում է. տեսագրություններն են օգնում: Ղեկավարների համար կարևոր է` ինչով են երթևեկում, նրանց անվտանգության պատասխանատուների համար` առավել ևս: Ռոբերտ Քենեդին` Ջոն Քենեդիի կրտսեր եղբայրը, երբ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն էր, հայտարարեց. «Երկրի հեղինակությունը պայմանավորված է հրթիռներով, օլիմպիական մեդալներով և նախագահի լիմուզինով»:
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Ավանդական ու անվտանգ դաս
ՀՀ նախագահին սպասարկող «Mersedes S600» մեքենան ներկայացուցչական դասի է: Երկրների առաջնորդները, մեծահարուստներն ու «Մերսեդես»-ի սիրահարները սովորաբար հենց այս մակնիշի մեքենաներն են նախընտրում: Այս մոդելը շքեղության և անվտանգության խորհրդանիշ է: Մեքենան զրահապատ է և անխոցելի: Գինը` 305000 եվրո:
http://newmag.am/wp-content/uploads/2014/10/serj1-878x450.jpg
Իլհամ ԱԼԻԵՎ
Մերթընդմերթ վարում է
Ադրբեջանի նախագահն օգտվում է մի քանի ամենագնացից: Նրա սիրելի ուղեկիցը «Maybach 62» լիմուզինն է: Մեքենան ամբողջությամբ զրահապատ է և պաշտոնական այցերի ժամանակ էլ սպասարկում է երկրի ղեկավարին: «Մայբախ»-ի մեկնարկային արժեքը 352000 դոլար է: Բացի այս մակնիշից` Ալիևը երթևեկում է նաև «Mercedes -Benz W221 S600 Pullman Guard» մեքենայով: Այս մոդելը նույնպես զրահապատ է, ընդ որում Ալիևը երբեմն հենց ինքն է վարում ամենագնացը: Մերսեդեսի գինը 500000 եվրոյից 1 մլն եվրո է:
http://newmag.am/wp-content/uploads/2014/10/aliev-878x450.jpg
Բարաք ՕԲԱՄԱ
Մեքենան աշխատասենյակ է
Ամերիկայի նախագահների մեծ մասը չի երթևեկել սերիական արտադրության մեքենաներով: Նախագահի համար առաջին հատուկ ստեղծված մոդելը եղել է «Ford Lincoln 413B»-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպասարկում է շքեղ «Cadillac One» լիմուզինը: Օբաման այն համարում է անիվների վրա օվալաձև աշխատասենյակ:« Cadillac One»-ն արժե 300000-ից 1 մլն դոլար:
http://newmag.am/wp-content/uploads/2014/10/obama-878x450.jpg
Ֆրանսուա ՕԼԱՆԴ
Հայրենականի գլխավոր սպառողը
Ֆրանսիայի նախագահը նախապատվությունը տալիս է հայրենական արտադրության մեքենային: Ֆրանսուա Օլանդին սպասարկում է «Citroen DS5» մակնիշի թեթև դասի և հեչբեկ մեքենան: Դրանով նա երդվել էր, այսօր էլ երթևեկում է: «Սիթրոեն»-ը համարվում է ընտանեկան ամենահարմարավետ և կոմպակտ կոնցեպտը: Գինը` 40200 եվրո +:
http://newmag.am/wp-content/uploads/2014/10/oland-878x450.jpg
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.