Հոր գեղեցիկ անակնկալը դստեր հարսանիքին ստիպեց հարսին ու փեսային արտասվել
Հորը միշտ էլ դժվար է ամուսնացնել իր «փոքրիկ աղջկան», սակայն վաղ թե ուշ այդ պահը հասնում է, ու հարկավոր է այն արժանապատիվ դիմավորել:
Նիկոլ Կորտեզի հայրը երկար էր մտածել, թե ինչպես ասի դստերն այն մասին, թե որքան ուժեղ է սիրում ու թե որքան կարևոր է աղջիկն իր համար:
Ի վերջո, նա որոշեց կատարել հուզիչ I Lovel Her First հայրական երգը: Ամենազարմանալին այն էր, որ նա միաժամանակ երգը փոխադրել էր ժեստերի լեզվով:
Բանն այն է, որ Նիկոլը խուլուհամրերի թարգմանիչ է, այդ իսկ պատճառով էլ մինչև հոգու խորքը հուզվել էր հոր արարքից: Հորը մեկ տարի էր անհրաժեշտ եղել ժեստերի լեզվով երգը կատարելու համար: