Ինչո՞ւ էր Ժաննա Բուտուլյանը գաղտնի պահում այս լուսանկարները
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը դեռևս գարնանը մի ֆոտոշարք էր անցել, որը գաղտնի էր պահում և չէր ցանկանում հրապարակել: Օրերս նա ESem.am-ին է տրամադրել լուսանկարներն ու պատմել դրանց նախապատմությունը:
«Ֆոտոշարքը շատ պատահական ստացվեց: Ընկերուհիս ֆոտոսեսիայի էր գնում, իր հետ գնացի: Լուսանկարիչն առաջարկեց ինձ էլ նկարել, իսկ ես այդ օրը շատ վատ տրամադրություն ունեի՝ իսկապես տխուր էի,- ասաց դերասանուհին և հավելեց,- նախկինում նկարներում գնահատում էի տեսքս, հիմա՝ հոգեվիճակս և շատ եմ սիրում, որ նկարները տրամարություն են ունենում: Դրա համար էլ համաձայնեցի ֆիքսել այդ օրվա տրամադրությունս»: Ժաննայի խոսքով՝ սիրում է յուրաքանչյուր էմոցիա, քանի որ տխրությունն էլ իր հաճելի մասն ունի:
Դերասանուհին նշեց, որ շատ է սիրում այս լուսանկարները, սակայն չի հրապարակել, քանի որ դրանք սիմվոլիկ են իր համար, թեև չցանկացավ անկեղծանալ, թե այդ օրն ի՞նչն էր ազդել իր տրամադրության վրա: «Երևի թե, ուզում էի թաքցնել այդ տրամադրությունս. այդտեղ շատ տխուր եմ ու միայն ինձ համար էի նկարվել: