Բացառիկ դեպք Երևանում. մի քանի ամսական երեխայի մոտ «հղիություն» է հայտնաբերվել

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել: Ծնողները բուժկենտրոն են դիմել այն բանից հետո, երբ երեխայի որովայնի մեծացում են նկատել: «Արաբկիր» բ/կ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, հաստատելով փաստը, ասել է, որ երեխայի հետ տեղի ունեցածը չի կարելի որակել հղիություն. - Դա, կարելի է ասել, մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի: Դա շատ ունիկալ դեպք է, և այո, Արաբկիր բժկական կենտրոնի համապատասխան բժիշկները դա պատրաստվում են ներկայացնել միջազգային բժշկական հանրությանը, որովհետև դա շատ եզակի դեպք է, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բաներ լինում են: Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է, երեխան լավ է,- ասել է Արա Բաբլոյանը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.