«Հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ»
«Մենք հետամուտ եղանք կոնտենտ անալիզ անել Ռուսաստանի արձագանքը ԶԼՄ-ներում ու նկատեցինք, որ այն շատ դանդաղ էր, ասես, վերևից սպասում էին մի ազդակի՝ ի՞նչպես մեկնաբանեն, ի՞նչ մեկնաբանեն: Բոլոր դեպքերում դա զուսպ էր հակահայկական, կամ հակառուսական, կամ ռուսաասիական երանգներ չկային. բավականին սառնասիրտ, ոնց որ թե դա մի սովորական հանցագործություն է: Շարժառիթներն են մնում մեզ համար անհասկանալի և տարբեր տարբեր մեկնաբանությունների տեղ են տալիս»,- այս մասին այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպան շամանակ:
Սոցիոլոգն այսօր խոսեց Գյումրու դեպքերից հետո հայ-ռուսական հարաբերությունների վաղվա մասին: Նրա կարծիքով՝ հիմա ամենևին էլ չեն վատթարանա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Նման միջադեպերն այնքանով են վնասակար, որ հիմա մի բան կասեմ, որ կարող է տեղին չի այժմ, բայց ասում են՝ կանխատեսողը սովորում է ուրիշի սխալի վրա, իսկ իրատեսը սեփականի վրա, հիմարը, նույնիսկ, սեփական սխալի վրա չի կարողանում սովորել:
Մենք պետք է սխալների վրա դասեր քաղենք ու կանխատեսենք՝ հնարավոր նման դեպքերի առաջացման պատճառները չեզոքացնենք, որ մեր հարաբերությունները լինեն լրիվ հստակ,- ասում է Ա. Ադիբեկյանը՝ հավելոլով,- Իմ գործընկեր Գեորգի Կուլառովը, ինձ նամակ գրեց ու ասաց, որ սատանիստների հետք կա, հնարավոր է՝ աղանդավոր է, քանի որ սպանության ձեռագիրը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Մի այլ անձ՝ հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ, քանի որ նա շատ մարդասպաններ է տեսել, ու նա նման տպավորություն չի թողնում: Երևի՝ մեղքն ուզում են գցել նրա վրա, և նա չի կարողանում ինքն իրեն պաշտպանել: Հիմա տարբեր վարկածներ կան՝ ի՞նքն է արել, թե՞ ոչ, բայց ընտանիքը չկա ու դրա չլինելու պատճառը ռուսական ռազմահենակետի առկայությունն է Հայաստանում, և քանի որ այնտեղ զինված մարդիկ են, ու տարբեր
հարաբերություններ կան, միշտ էլ կարող են այդ հանցավոր փոխհարաբերությունները դուրս գան այդ ռազմական գոտուց և անդրադառնան բնակչության կացության վրա»: