Գևորգ Կոստանյանը կատարեց տղամարդու խոստումը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ իր գործընկերոջը՝ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության հիմնական մեղադրյալին՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը փոխանցելու հարցով: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.