Սևանցի կինը տեսագրել է իրենից տարիքով փոքր տղամարդու հետ սեռական ակտը և ցուցադրել ուրիշներին. «Փաստինֆո»

2014թ. նոյեմբերի 17-ին Սևան քաղաքի 40-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ իր 28-ամյա ծանոթն իրեն ծեծում է ու սպառնում է սպանել: Կնոջ հաղորդման հիման վրա՝ Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ`ՀՀ քրեական պրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների 1-ին մասով (ծեծը և սպանության սպառնալիքը): Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն՝ գործի նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ են պարզվել, որոնց վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել, այս անգամ` հենց ոստիկանություն դիմած կնոջ նկատմամբ: Պարզվել է, որ 40-ամյա կինը Սևան քաղաքի իր վարձակալած բնակարանում, առանց իր 28-ամյա զուգընկերոջ իմացության, գաղտնի նկարահանել է իրենց սեռական ակտը, այն զետեղել տեսաձայներիզների վրա և իր զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով այն ցուցադրել վերջինիս ընկերներին, մի քանի օրինակ էլ տարածել այլ անձանց:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1545133.html :
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.