Գարիկը վախեցել ու… «Վիտամին»-ը դադարեցնում է
Գյումրիի երեկվա տհաճ միջադեպից ցրվելու համար սկսեցի «Վիտամին»-ը նայել: Հաղորդման վերջն էր: Գարիկն էր խոսում.
-Ապրիլ ամսին ցեղասպանության հետ կապված «Վիտամին»-ի հումորային հաղորդումները չեն լինի…,- ասում է նա:
Լավ ենք պրծել, որ տարվա կտրվածքով չեն հումորային հաղորդումները հանել:
Հումորային հաղորդումների փոխարեն կարող են մեր աչքը շոյել անմոռուկներով:
Հեռուստացույց միացնես ու անմոռուկ նայես:
Հումորային հաղորդում թողարկողներին էլ կարող են աշխատավարձի 1000-ապատիկի չափ տուգանել կամ առնվազն դանակով փայծաղը հանել:
Գարիկը երևի Գյումրիի Թատերական հրապարակի դեպքից է վախեցել ու որոշել ոչ ծիծաղել, ոչ ծիծաղեցնել. ժամանակավորապես դադարեցնում է «Վիտամին»-ը: