Գեղարքունիքում 4 երեխաների մայրը գաղտնի նկարահանել է իր և սիրեկանի սեռական հարաբերությունը և տարածել է ծանոթների շրջանում

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Նելլի Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 40-ամյա Նելլին ամուսնալուծված է, խնամքին մինչև 14 տարեկան 4 երեխա ունի: Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունվարի 13-ին նա իր վարձակալած բնակարանում առանց զուգընկերոջ՝ իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող, նույն մարզի բնակիչ Մովսեսի (անունը փոխված է) իմացության, իր կողմից նախապես գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ: Նելլին տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին տեսանյութ: Դրանից հետո այդ պոռնկագրական նյութը զետեղել է DVD սկավառակների վրա և Մովսեսին վարկաբեկելու նպատակով 2014 թվականին՝ տարբեր օրերի ընթացքում գովազդել ու տարածել է տեսանյութը՝ դրա առկայության մասին հայտնելով մի շարք քաղաքացիների, տեսանյութը ցուցադրել է Մովսեսի ընկերներին, սկավառակների օրինակները տարածել է նաև այլ անձանց շրջանում: Նելլի Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալ Նելլին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ու նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով: Դատարանը հաշվի է առել, որ Նելլիի խնամքին չորս անչափահաս երեխա կա: Նելլի Ն.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան: Իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը թողնվել է քրեական գործում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.