Ռուսաստանի նախագահը ժամանեց Երեւան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Վլադիմիր Պուտինը Երեւան է եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Բացի այդ, Երեւանում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Ռուսաստանը ճանաչել է Ցեղասպանությունը 1915 թվականին։ Ներկայումս ՌԴ-ում բնակվում են մոտ երկու միլիոն հայեր, որոնց զգալի մասը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։ Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մի քանի երկրների ղեկավարներ, պատվիրակություններ աշխարհի 60 երկրներում։
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.