«Ճակատագրական Քայլեր Արել Եմ, Բայց Չեմ Զղջում». Մովսես Երեմյան

Դերասան Մովսես Երեմյանն, ում հաճախ հանդիպում ենք սերիալներում, երբեմն նաև ֆիլմերում, գրեթե, բոլորի մոտ տպավորվել է որպես մոդել: Սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքը մասնագիտությամբ դերասան է, իսկ մոդելային կարիերայով զբաղվել է ամենաքիչը: -Կարծեք թե էկրանային, ֆիլմային կյանքը Ձեզ ավելի գրավեց, քան մոդելի մասնագիտությունն, այո՞: -Իրականում, ես մի քանի օր եմ զբաղվել մոդելի կարիերայով, այն էլ՝ Հայաստանից դուրս: Իսկ այ էկրաններին երևալն ու ֆիլմերում խաղալն իմ մասնագիտությունն է: -Այսինքն, մասնագիտությամբ դերասա՞ն եք: -Այո, ու հենց Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին ֆիլմում նկարահանվելու առաջին առաջարկը ստացա: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: -Վերջերս Ձեր մասնակցությամբ սերիալն ավարտվեց, այժմ ինչո՞վ եք զբաղված: -Առայժմ որոշել եմ գործունեությունս շարունակել պարի ասպարեզում: Առաջին մասնագիտության հարցում որոշ ժամանակ դադար կտամ: -Էկրաններից բավական դրական էմոցիաներ եք փոխանցում: Ինչպիսի՞ն եք իրականում: -Միշտ ժպտադեմ եմ ու մեղմ: -Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք: -Իմ ամենամեծ նախասիրությունը ֆուտբոլն է: Սիրում եմ և՛ խաղալ, և՛ նայել: -Մովսես, հմայիչ երիտասարդ եք, ու, կարծեք թե, անընդհատ շրջապատված աղջիկներով: Դա Ձե՞ր ցանկությունն է, թե՞ խուսափել չեք կարողանում: -Չէի ասի, թե անընդհատ շրջապատված եմ աղջիկներով: Բայց երբ այդ կարգավիճակում եմ հայտնվում ու նման գեղեցիկ շրջապատում, ապա դա միանշանակ լինում է իմ ցանկությամբ: Չեմ կարծում, որ աղջիկներից արժի խուսափել (ժպտում է): -Ձեր անվան կողքին, պարբերաբար, տարբեր աղջիկների անուններ են հայտնվում, բայց կարճ ժամանակահատվածով: Չստացված հարաբերությունների մեջ ո՞ւմ կամ ինչի՞ն եք մեղադրում: -Կարծում եմ, եթե մի բան արդեն չի ստացվել ու էլ տարբերակներ էլ չկան ինչ-որ բան փոխելու, մեղավորներ փնտրել պետք չէ… -Կինն ինչպիսի՞ն պետք է լինի, որպեսզի Ձեզ գրավի: - Առաջին հերթին գեղեցիկ: -Բնավորությամբ խանդո՞տ եք: -Այո: -Ընկերասե՞ր եք: -Այո: -Ի՞նչը չեք ների երբեք: -Դավաճանությունը: -Կատարե՞լ եք ճակատագրական քայլեր: Կա՞ մի բան, ինչի համար զղջում եք: -Այո, երևի թե ճակատագրական քայլեր արել եմ, բայց երբեք չեմ զղջում իմ կայացրած որոշումների ու քայլերի համար: -Իսկ հիասթափություններ շա՞տ եք ունեցել անձնական, կամ գործնական առումով: -Հիասթափություններն ամենուր են լինում… անխուսափելի են:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.