Ո՞վ է իրականում «պրոֆեսորի խելքով» տաքսիստը (Տեսանյութ)
Բոլորդ լավ հիշում եք տաքսիստ Արման Գալստյանին: Ինչեր ասես չգրվեցին, չասվեցին: Հիմնականում լավ: Բայց մի բան կար, որ բոլորին հավասարապես մտահոգում էր.
Ո՞վ է այդ տաքսիստը, որ «պրոֆեսորի նման» իմացական մտքով արտահայտվում է: Այսօր newmag.am- ը վերջապես պատախանեց այս հարցին.
«Արման Գալստյանը բացում է գաղտնիքը, որ մինչ օրս չի հրապարակել. Նախկին լողորդը չի նշում «մանր-մունր» մասնագիտական դասընթացները: Այս մեկը դեռ չի ասել: Ավարտել է «Մյուդ իրավաբանական կոնցեռնի» իրավաբանության ֆակուլտետը. իրավաբան-իրավագետ է»:
Այ սա է մեր պետությունը: Յուրաքանչյուրն «աշխատում է իր տեղում»: Եվ ցավալին այն է, որ կրթական բնագավառում ծախս անելով և կադր պատրաստելով, դեն է նետում այդ կադրին: Սա փողի վատնու՞մ չէ: Ո՞վ պիտի պատասխան տա բյուր արմանների համար:
ՀԳ Իսկ մի քանի օր առաջ, երբ զրուցում էի արտասահմանյան մի պատասխանատուի հետ, նա անկեղծացավ՝ ես տարբեր երկրներ եմ գնում՝ իմ երկրի համար ուղեղներ «գողանալու»:
Սա նու՞յնը չէ, երբ գալիս ու «գողանում են մեր ունեցվածքը»:
… Ու դրա համար անչափ հարուստ է իր երկիրը: Իսկ մենք աղքատ ու ձեռքներս ուրիշներին պարզած: