Կասկադի տարածքում ինչ-որ մարդկանց մահակներ են բաժանում

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին է մոտեցել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը և հայտնել, թե իրենք տեղեկություն ունեն, որ Կասկադում ինչ-որ մարդկանց մահակներ են բաժանում: Ի պատասխան` փոխոստիկանապետը նշեց, թե կզբաղվեն այդ հարցով: Քիչ անց ակցիայի մասնակիցներից մի աղջիկ ցույց տվեց լուսանկարներ, որոնցում երևում է, որ Կասկադի տարածքում առկա են մեծ թվով մահակներ, մետաղյա ձողեր, քանդած սալիկներ: Ակցիայի մասնակիցներն ահազանգում են, թե այդ ամենը կարող է օգտագործվել սադրանքների համար՝ իրենց դեմ: Մաքսիմ Սարգսյանն էլ վստահեցրեց, թե իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/378228/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.