Ռուսական «Ձայնը» նախագիծ. Օլեգ Գազմանովի որդին դուրս մնաց մրցույթից (տեսանյութ)
Ռուսական «Ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանում շարունակվում է մենամարտերի փուլը:
Երեկ Գրիգորի Լեպսի թիմից Ռադիոն Գազմանովը եւ Վիտոլդ Պետրովսկին կատարեցին Բրայան Ադամսի All for love երգը:
Գրիգորի Լեպսն ընտրեց Վիտոլդին, իսկ Օլեգ Գազմանովի որդուն, չնայած Լեպսի գովասանական խոսքերին՝ «չփրկեց» ու իր թիմ չտարավ ժյուրիի անդամներից ոչ մեկը: