Ադելի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում

Մի քանի օր առաջ երգչուհի Ադելը ներկայացրել էր իր նոր երգը՝ Hello-ն: Ինչպես արդեն գրել ենք՝ երգը ռեկորդներ է սահմանում: MediaTraffic-ը հայտնում է, որ երգն առաջին տեղում է հայտնվել վերջին 18 տարիներին թողարկված սինգլների՝ առաջին օրվա ընթացքում ամենաշատ վաճառված օրինակների ցուցանիշով: Հիմա հայտնում են, որ Hello-ի տեսահոլովակն առաջին օրվա ընթացքում YouTube -ում ավելի քան 27 մլն դիտում է ունեցել, ինչը բացարձակ ռեկորդ է: Բրիտանացի երգչուհին գերազանցել է Թելոր Սվիֆթի Bad Blood տեսահոլովակի արդյունքը, որն առաջին 24 ժամում 20 մլն դիտում էր ունեցել: Հիմա տեսահոլովակի դիտումների թիվն անցել է 68 մլն-ից: Բացի դրանից սինգլը iTunes շքերթների առաջին տեղն է զբաղեցրել 107 երկրներում, ինչը բացարձակ ռեկորդ է: Ակնկալվում է, որ վաճառքի մեկնարկից հետո հենց առաջին շաբաթվա ընթացքում երգը կստանա պլատինե կարգավիճակ (1 մլն պատճե): Hello -ն առաջին 48 ժամերի ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 450 հազար օրինակով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 118 հազար օրինակով:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.