Իրենք էնտեղի զոն նայողներն էին. կուրսանտի հայրը դաժան մանրամասներ է պատմում որդու սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող, սակայն ազատության մեջ գտնվող կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ է անմիջական մասնակցություն ունեցել Հայկազի ծեծին: Այս մասին այսօր կուրսանտի սպանության գործով նիստի ավարտին հայտարարեց Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Նրա խոսքով՝ տղաների վեճը ծագել է ճաշարանում, երբ Հայկազը փնթի ուտելու համար նկատողություն է արել կուրսանտներից Կարեն Բաղրամյանին: Հոր խոսքով՝ այդ ժամանակ Վաչեն Հայկազից հաշիվ է պահանջել: «Վաչեն ընդեղի զոն նայողն է եղել, էնդեղ զոն էին սարքել: Ճաշարանի դեպքից հետո Վաչեի ծննդյան օրն են նշել, հետո Հայկազին կանչել են՝ հետդ գործ կա: Հայկազն ասում է՝ ես ձեզ հետ գործ չունեմ: Կես ժամ հետո Հայկազը ծեծված գալիս է սենյակ, հետո նրանցից մեկը՝ Նորիկ Օհանջանյանը, ով հիմա համարվում է հոգեկան հիվանդ, դուրս է գալիս, 5 րոպե անց վերադառնում, ու սկսում են նորից ծեծել: Վաչեն ու Նորիկը ոտքերից են բռնում, մեկը` գոտկատեղից: Նորայրը սկսում է վերևից հարվածներ հասցնել, Գնելն էլ դանակով տղուս երակներն ա կտրում: Էդ ժամանակ երեխան փսխում ա, Գնելն ասում ա՝ ադիալը գցեք, թող տեղերի մեջ հետ տա: Ականատես կուրսանտներից մեկը պատմել է, որ Հայկազը հենց ուզել ա դիմադրություն ցույց տա, իրա խռռոցն են լսել` էրեխուն բարձով խեղդել են: Հետո Նորայրը (գործով մեղադրյալ Նորիկ Սահակյանը) ասել ա՝ էկեք` տանենք 3-րդ հարկից գցենք, մթոմ ինքնասպան ա էղե: Գնելն ասել ա չէ՝ տենց պալիտ կլնենք: Որոշում են տանեն` կախեն: Հետո ասում են` բայց պետք ա գրություն թողենք, որ մթոմ ինքն ա իրան կախել: Մովսեսն ասում ա` ես նենց կկեղծեմ, որ հեսա ոչ մեկ չի ջոկի: Հայկազի տետրի միջից թուղթ ա ճղում, դուրս ա գալիս` հենց բիտովկայում էլ գրում` իբր «էս քաշքշուկի համար ոչ մեկին չմեղադրեք, հոգնել եմ էս ամեն ինչից»,- պատմեց հայրը և հավելեց, որ օրապահներն էլ են տեսել, թե ովքեր են Հայկազին հանել դուրս: Արկադի Բարսեղյանի խոսքով՝ ամբաստանյալները փորձել են ինքնահաստատվել: «Իրանց դուր չի եկել, որ կուրսում մեկն իրենց 4-ից առավել լիներ, իրանք պետք է էդ զոնը նայեին, բայց ինչ-որ մեկը, ով հանգիստ ծառայում, սովորում է, իրանց դա դուր չի եկել»,- ասաց նա:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.