Հայուհի, ում գեղեցկության մասին խոսում է ամբողջ արաբական աշխարհը (լուսանկարներ)
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացվել է Լիբանանում բնակվող մոդել եւ երգչուհի Մարիա Էլաաբին (Նալբանդյան)։
Մարիան ծնվել է 1983թ. Բեյրութում, հայկական ընտանիքում։
Նա ուսանել է բիզնես մարքեթինգ, սակայն զբաղվում է մոդելի եւ երգչուհու կարիերայով։
17 տարեկանում նա հաղթել է «Միսս Բիկինիա Ասիա 2002» մրցույթում։
Մարիան տիրապետում է հայերեն, արաբերեն եւ անգլերեն լեզուների։
2004թ. Arab world մրցանակաբաշխությանն արժանացել է շոու բիզնեսի լավագույն աստղ մրցանակին։
2013-ին նա սկսեց երգել հայերենով եւ նկարահանեց տեսահոլովակներ «Ջանե Ջան» եւ «Դե գնա» երգերի հիման վրա։
2015-ին նա թողարկեց հայերեն լեզվով իր առաջին ալբոմը, որը կոչվում է «Մի երազ»։