Բացառիկ կադրեր. ռուսական կործանիչները ռմբահարում են Իսլամական պետությունը (տեսանյութ)
Այսօր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Եգիպտոսում A 321 ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով, որից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչության պատասխանատուները կհայտնաբերվեն և կպատժվեն։ Պուտինը հրամայել է ավելի ակտիվացնել Սիրիայում Իսլամական պետությանը հասցվող ռազմաօդային հարվածները։
Ռուսաստանի զինված ուժերն անմիջապես կատարել են հրամանը՝ ժամեր անց Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելով ԻՊ-ին։ Առաջին անգամ մարտական գործողություններն իրականացվել են ռազմավարական նշանակության Ту-160, Ту-22М3 և Ту-95МС կործանիչներով, որոնք ավիառումբեր են նետել ԻՊ-ի դիրքերին, ինչպես նաև հարվածել թևավոր հրթիռներով։
Արդյունքում այսօր ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Իսլամական պետության մոտ 140 օբյեկտներ։ Կործանիչների հարձակման բացառիկ կադրերը՝ տեսանյութում.