ՇՏԱՊ...Դաժան սպանություն Երևանում. բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում են նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.