Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Կարենը մի քանի անգամ մասնակցել էր «Արմֆայթինգ»-ի մրցումներին

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խորը ցավով տեղեկացա, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Գրիգորյանը: Իմ և իմ ղեկավարած «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» անունից ցավակցում եմ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Կարենը մի քանի անգամ մասնակցել էր «Արմֆայթինգ» ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին»:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.