Օրական 40 ծխախոտ ծխող երեխան ձերբազատվել է վատ սովորությունից, բայց... (տեսանյութ)

Ինդոնեզիայում բնակվող 2-ամյա Ալդին հասուն մարդու նման ծխախոտ էր ծխում: Երեխայի անսովոր հակումների մասին պատմող տեսանյութերը ցնցեցին համացանցը: Այն հարուցեց հազարավոր մարդկանց զայրույթն ու անհանգստությունը: Երեխայի ծնողները նրան թույլ էին տալիս օրական 40 ծխախոտ ծխել՝ նշելով, որ նա սկսել է ծխել 1.5 տարեկան հասակից:Ինդոնեզիայում մարդիկ այլ կերպ են վերաբերվում ծխելու խնդրին: Այնտեղ գրեթե բոլորն են ծխում: Երեխաների 1/3-ը սկսում են ծխել մինչև 10 տարեկան դառնալը: Ալդիի մոտ խնդրի առաջացման պատճառը ծնողների հանցավոր անուշադրությունն ու խնդրի լրջությունը չգիտակցելն էր:Մասնագետների ջանքերի շնորհիվ երեխային հաջողվել է ազատել մահացու կախվածությունից, բայց նրա վարքում ակնհայտ շեղումներ են ի հայտ եկել: Նա դարձել է նյարդային ու դժվար կառավարելի: Երեխայի մոտ նաև ավելորդ քաշ է առաջացել: Բժիշկների կարծիքով՝ երեխայի ճարպակալման պատճառը ծխելուց հրաժարվելու հետևանք է:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.