Խոզի գրիպի 8–րդ զոհը Հայաստանում 10–ամսական երեխա է

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 11-ին քաղցկեղով հիվանդ 10 ամսական երեխա է մահացել, որը վարակված է եղել H1N1 վիրուսով, որը հայտնի է խոզի գրիպ անունով: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին բժշկական կենտրոնից:Երեխան` Սյունիքի մարզի Վաղատուն գյուղի բնակիչ 10-ամսական Նելլի Հովսեփյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել դեկտեմբերի 22-ին: Երեխայի մոտ հայտնաբերվել է ուռուցք, այն հեռացվել է: Երեխայի մոտ հայտնաբերվել է նաեւ խոզի գրիպ, ինչի հետեւանքով առաջացել է թոքաբորբ, նա մահացել է: Նշենք, որ սա արդեն խոզի գրիպից մահացության 8-րդ դեպքն է Հայաստանում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.