«Բացեք դիմացս, դավա՜յ». Վլադիմիր Գասպարյանը` լրագրողներին (տեսանյութ)
Ասօր` հունվարի 28 –ին Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք, զբաղվեք ձեր գործով, բացեք դիմացս: Դավա՜յ....»,- լրագրողներին դիմեց ոստիկանապետը:
Այդ ժամանակ նրան մոտեցավ մի սպիտակահեր, տարեց կին` ասելով. «Հլը մի րոպե, հլը լռեք, ինչի՞ եք շրջապատել էս տղին: Խնդրում, աղաչում եմ, որ ոչ մեկն էսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի, էսօր մեր տղաների օրն ա: Էսօր իմ ծնունդն ա ու իմ տղեն արդեն շնորհավորել ա: Էս ի՞նչ եք անում...»:
Ոստիկանապետը գրկեց կնոջը ու ասաց. «Մեր ջան, արի, արի գնանք»: