Բնակիչը կպչուն գովազդի պատճառով պատուհանից գնդակահարել է երիտասարդ աղջկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայի բնակիչն իր բնակարանի պատուհանից գնդակահարել է երիտասարդ աղջկան, որն այցելուներին հրավիրել է «Меха» խանութ՝ գնումների: Հանցագործության զոհ է դարձել 25-ամյա Աննա Ն.-ն: Նախնական տվյալներով, աղջիկն աշխատել է մետրոյի «Լյուբլինո» կայարանի հարեւանությամբ:
Տղամարդը մի քանի անգամ վիրավորական խոսքեր է հնչեցրել նրա հասցեին՝ պահանջելով լռել: Սակայն, ուշադրություն չդարձնելով, աղջիկը շարունակել է աշխատել:
Ըստ LifeNews-ի, ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Հարցաքննության է տարվել Լեոնիդ Շ.-ն, որն ավելի վաղ ոստիկանություն էր զանգահարել՝ բողոքելով ուժեղ աղմուկից: