Շտապ,ահազանգ...H1N1 վիրուսից մահացել է 23-ամյա երիտասարդ. վարակի զոհերի թիվը հասել է 14-ի...Երեք օրվա ընթացքում հիվանդների թիվն ավելացել է շուրջ 100-ով. (տեսանյութ)
H1N1 գրիպի բարդացման հետեւանքով այսօր` հունվարի 15-ին, արձանագրվել է եւս մեկ մահ: հայտնի է դարձել, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 23-ամյա Գարիկ Սախոյանը:Վերջինը մանկական ուղեղային կաթված է ունեցել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:Նշենք, որ H1N1 գրիպի հետեւանքով մահացածների թիվն այսպիսով հասավ 14-ի։