Լարված իրավիճակ «Մալաթիա» տոնավաճառի մոտ. 4 հազարից ավելի առևտրականներ փակել են ճանապարհը...(ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: «Մալաթիա» տոնավաճառի մոտ 4 հազարից ավելի աշխատակիցներ՝ ի նշան բողոքի փակել են Անդրանիկի փողոցը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները արդարացիորեն բարձրաձայնում են, որ ստիպված են ճանապարհը փակել, քանի որ տոնավաճառի «մեծն» տնօրինությունը հաշվի չի առնում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և չի ցանկանում վարձավճարները մի փոքր պակասեցնել: Այս պահին ճանապարհային ոստիկանությունը և Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանները փորձում են համոզել ակցիայի մասնակիցներին, որպեսզի ճանապարհը բացեն: Տոնավաճառի աշխատակիցները ոչինչ չեն ուզում, նրանք միայն ցանկանում են, որպեզի ընդառաջեն իրենց, քանի որ վստահ են, որ տոնավաճառի ղեկավարությունն անգիր գիտի, որ առևտուրն առաջվանը չէ. «10 օրը մեկ 5 հազարի առևտուր ենք անում, թե ոչ, իսկ իրենք իրենց վիլլաներում նստած միայն փող են պահանջում: Այլ ելք չկա, պետք է ընդառաջեն ժողովրդին, քանի որ գիտեն, եթե մենք չլինենք, իրենք սոված զկռտալու են ու զկռտալով դառնալու են մումիա»:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.