«Բանակի բորենիները հոշոտեցին որդուս.մարմնի վրա վնասվածքներ կային՝ ականջը ուռած, աչքի տակը ուռած, ձեռքերի ներքևի մասում վնասվածքներ»

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով դատը կրկին հետաձգվել է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 9 տարի առաջ: «Ես սրանց պատասխանները չեմ ստացել։ Ինչի՞ պիտի գործը կասեցնեին, ինչի՞ համար, եթե նորմալ քննություն անեին, ես ինչի՞ պիտի սրանց պատասխանը հիմա չստանայի»,- մինչ օրս իր բողոքի ձայն է բարձրացնում Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը: 19-ամյա Տիգրան Օհանջանյանի ծնողները բողոքարկում են որդու մահվան գործը կասեցնելու՝ Քննչական կոմիտեի որոշումը։ 5 տարի գործը քննելուց հետո իրավապահները եզրակացրել էին՝ քանի որ իրեղեն ապացույցները չեն պահպանվել, չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։ Նախնական վարկածով՝ զինվորը մահացել է էլեկտրահարումից, ինչին ծնողները չեն հավատում։ «Աբսուրդը սա է, եթե լիներ էլեկտրահարում, իրենք պիտի պատասխանեին մի շարք հարցերի, որոնք ես պետք է տայի. Իմ երեխայի հագուստը եղել է պատառոտված, հոսա՞նքն է պատառոտել։ Մարմնի վրա վնասվածքներ կային՝ ականջը ուռած, աչքի տակը ուռած, ձեռքերի ներքևի մասում վնասվածքներ կային: Բանակի բորենիները հոշոտեցին իմ որդուն: Կասկածելի պայմաններում է կատարվել սպանությունը: Առ այսօր ես չգիտեմ իմ էրեխու մահվան պատճառը: Պաշտոնական վարկածը էլեկտրահարում է, ու վերջ»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գոհարը: Տիգրան Օհանջանյանի ծնողները վճռական են տրամադրված, նրանք համոզված են, ասում են՝ համոզված են, որ իրենց որդին սպանվել է: Դիահերձման ժամանակ հայրը` Սուրեն Օհանջանյանը, լուսանկարել է տղայի մարմնի վրա ակներև բռնության հետքերը: Ի դեպ, 6 տարի հետո միայն քննչական մարմինը ուսումնասիրելով Օհանջյանների կողմից արված լուսանկարները, եկել է այն եզրահանգմանը, որ դրանք իրական են և մոնտաժված չեն:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.