Գյուղը դիմավորեց իր հերոս զավակին. զոհված Սիմոնի մարմինը հանձնել են հարազատներին (տեսանյութ)
NEWS.am-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանի մարմինը այսօր՝ փետրվարի 6-ին, հանձնել են հարազատներին: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց զոհվածի հորաքրոջ որդին՝ Ալեքսան Մուրադյանը:
Ալեքսան Մուրադյանի խոսքով՝ գիշերը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Սիմոնի հայրը եւ եղբայրը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար:
«Քիչ առաջ շարասյունը հասավ Փանիկ, ամբողջ գյուղն էր դուրս եկել իր հերոս զավակին դիմավորելու, հարգված, սիրված ընտանիքի հարգված ու հանուն հայրենիքի զոհված տղային»,-ասաց զոհվածի հորաքրոջ տղան: