Բղավոցը լսելուց հետո փախա. դսեղցի երիտասարդը պատմել է, թե ինչպես է կրակել ընկերոջ վրա (տեսանյութ)
Ոստիկաններին, որոնք նրան բերման են ենթարկել ՌԴ մեկնելու փորձի ժամանակ, Կամոն պատմել է, որ հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է:
«Գյուղից դուրս գալու ճափին ուզեցի իմ որսորդական հրացանը լիցքավորեմ, որ, հնարավոր է, շակալներին կամ գելերին ոչնչացնեմ: Պատրոնները դրեցի զենքի մեջ ու հենց ծալեցի, ներքեւի վրա պահած կրակեց: Բղավոցը լսելուց հետո փախել եմ: Մի քիչ խմած էի, հետո վախեցի, ասեցի՝ Աստված ոչ անի, մահացած լինի»,- պատմել է Կամո Խառատյանը՝ նշելով, թե միայն ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո է իմացել, որ կրակել է Արարատ Խաչատրյանի վրա, որն, ի դեպ, նրա ընկերն է:
Կամո Խառատյանը կալանավորված է:Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում կրակոցներ էին հնչել եւ մեկ հոգի վիրավորվել էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 112-րդ հոդվածի 1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելը: