Մարդկանց մի ծերը եկեղեցում էր, մյուսը՝ գերեզմանատանը. Փանիկում հողին են հանձնել զոհված զինծառայողին
Շիրակի մարզի Փանիկ գյուղում այսօր` փետրվարի 8-ին, զինվորական կարգով հողին են հանձնել սահմանին փետրվարի 4-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանի մարմինը:Սիմոնին վերջին հրաժեշտն են տվել գյուղի եկեղեցում, ներկա են եղել զինվորականներ, ընկերներ, հարազատներ:«Բոլոր մարզերից ժողովուրդ էր եկել, մարդկանց մի ծերը եկեղեցում էր, մյուսը՝ գերեզմանատանը»,- NEWS.am-ին ասաց Սիմոնի հորաքրոջ տղան:Սիմոն Ճավռշյանին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը՝ զոհված ազատամարտիկների կողքին:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր: