Ուշադիր նայեք ամրոցի վրայի այս կետին. Տեսանյութի վերջում ձեզ աներևակայելի մի բան է սպասվում (տեսանյութ)

Օրերս Դանստանբորո ամրոցի պատկերով օպտիկական պատրանքը զարմացրել է համացանցի բոլոր օգտատերերին: Ամենահետաքրքիրն այն է, որ այս տեսանյութը նորություն չէ, այն համացանցում է հայտնվել դեռ 2009 թվականին, սակայն օգտատերերն, այսպես ասած, միայն հիմա են փորձում հասկանալ այն: Ուշադիր նայեք սև-սպիտակ պատկերի կենտրոնում գտնվող սև կետին: Որոշ ժամանակ անց պատկերն անսպասելիորեն կդառնա կապտա-դեղին, բայց ձեր առաջադրանքն է անդադար նայել այդ կետին: Մի քանի վայրկյան անց հրաշք տեղի կունենա: Եթե դուք խորամանկություն չեք արել և ամեն ինչ ճիշտ եք արել, ապա ինչ-որ պահի սև-սպիտակ պատկերը պետք է վերածված լինի գունավոր պատկերի՝ կապույտ երկնքով, կանաչա-դեղին խոտերով և մոխրագույն քարերով: Մի շտապեք վազել բժշկի մոտ, ձեր տեսողության հետ ամեն ինչ կարգին է: Ի դեպ, սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մեր տեսողական ընկալիչների համար պատասխանատու է մեր ուղեղը, որին այս տեսանյութում ուղղակի խաբում են:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.