ԶԼՄ-ները հայտնում են Մոսկվայում երեխային գլխատած դայակի արարքի պատճառը...

Ինչպես հայտնում է LifeNews-ը, Մոսկվայում քնած 4-ամյա Նաստյա Մ-ին սպանած դայակը՝ 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե աղջկան որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին: Ներկայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոնում են կնոջ ամուսնուն, որպեսզի վերջինիս մասնակցությամբ իրականացնեն անհրաժեշտ քննչական գործողություններ: Աղբյուրները հայտնում են, որ կինը կարող է գտնվել թմրանյութերի ազդեցության ներքո: Համենայն դեպս, այդ մասին են վկայում նրա ցրված գիտակցությունն ու զառանցանքը: Գործը հետաքննում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: Հայտնի է, որ կինն այսօր առավոտյան եկել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը: Սպանությունից անմիջապես հետո մարդասպանն ուղևորվել է դեպի մետրոյի կայարան: Մետրոյից դուրս գալիս նրան է մոտեցել մի ոստիկան՝ խնդրելով ներկայացնել փաստաթղթերը, ի պատասխան կինը պայուսակից հանել է աղջկա գլուխն ու սկսել բղավել, որ սպանել է երեխային: Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանի մոտ ոչ մի պայթուցիկ սարք չի եղել: Քննիչները ենթադրում են, որ կինն անմեղսունակ է: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.