Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը...

Երեկ` փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կատավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ իր թոռները` Դավիթ և Հայկ Ամիրխանյանները գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով: Օպերատիվորեն գիշերօթիկ դպրոց են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարարական ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Մերի Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները երեխաների խնամքի և պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դավիթ Ամիրխանյանին, 14-ամյա Հայկ Փափազյանի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն այլդ ծայրահեղ քայլին: Ահազանգողը եղել է Դ. Ամիրխանյանը:Գիշերօթիկ է ժամանել նաև թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Տիգրան Նազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արթուր Դաբաղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.