Այ քեզ նորություն...Վանաձորի շուկայում ներկած նուռ են վաճառում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վանաձորի շուկայում ներկած նուռ են վաճառում:
Վանաձորի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ օրերս նուռ է գնել շուկայից, բերել տուն, նկատել է, որ նռանը կպչելիս թաց ձեռքերի վրա կարմիր հետքեր են մնում, փորձել է հասկանալ՝ ինչն է պատճառը, թաց անձեռոցիկով սրբել է նուռը, ու պարզել, որ այն ամբողջությամբ ներկված է կարմիր գույնով:
Քաղաքացին NEWS.am-ին տրամադրել է տեսագրությունը՝ ինչպես է նուռը սրբելուց հետո գունաթափվում: