ԱՄՆ-ում թողարկվել է Full House սերիալի պոռնո կատակերգությունը... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ում թողարկվել է ամերիկյան Full House (1987,1995) լեգենդար սերիալի պոռնո կատակերգությունը, գրում է TMZ-ը:
Ամերիկյան այս կատակերգական սերիալի ցուցադրությունը մեկնարկել է ABC հեռուստաալիքում 1987 թ. սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ ութ եթերաշրջան է եղել: Ժամանակին սերիալն իսկական հիթ էր: Մարզական մեկնաբան Դեննի Թեների կյանքը մեկընդմիշտ փոխվում է, երբ վթարից զոհվում է նրա կինը, ու նա մենակ է մնում իր երեք փոքրիկ երեխաների՝ ինը տարեկան Դիջեյի, հինգ տարեկան Սթեֆանիի ու նորածին Միշելի հետ: Սկզբնական շրջանում մայրն օգնում է նրան հոգ տանել երեխաներին, բայց երեք ամիս հետո նա ստիպված է լինում հեռանալ: Այդ ժամանակ Դենիին օգնության են գալիս նրա երկու ընկերները՝ նրա մահացած կնոջ եղբայրն ու Ջեսի Կաթսապոլիսի աղջիկների քեռին՝ անհոգ ռոք երաժիշտ ու կատակերգու Ջոուին:
Իսկ հիմա այս ամբողջ պատմության մասին պոռնո կատակերգություն է նկարահանվել: Համացանցում ֆիլմը հայտնվել է երեկ, Netflix -ի տվյալներով այն այս տարվա ամենասպասված ֆիլմերից է:
