Ողբերգական ավտովթար Արարատի մարզում...Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան 350 մետր գլորվել է ձորը...Կա 3 զոհ և 2 ծանր վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Opel» մակնիշի 34 CC 745 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել է ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ռ. Հարությունյանը վիրավորներ Ա. և Ռ. Հարությունյանների եղբայրն է, իսկ 3 մահացածներն ու 2 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ: Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ Պաշտպանության նախարարության և ռազմական ոստիկանության աշխատակիցներ՝ տեղի բանակային կորպուսի հրամանատրի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.