Ալլահը հրամայեց. Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանորեն գլխատած դայակը բացատրել է իր արարքը...

Մոսկվայում երկուշաբթի առավոտյան 4-ամյա երեխային դաժանորեն գլխատած դայակը` Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, բացատրել է սարսափելի ոճրագործությանը դիմելու դրդապատճառը: «Ալլահը հրամայեց»,-մեջբերում է gazeta.ru-ն կնոջ խոսքերը` հավելելով, որ վերջինս արդեն խոստովանել է իր մեղքը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել առ այն, որ սպանության իրագործման պահին դայակը եղել է սինթետիկ թմրանյութերի ազդեցության տակ: Հիշեցնենք, որ Բոբոկուլովան 4-ամյա Նաստյայի ծնողների հեռանալուց հետո գլխատել է փոքրիկին, հրկիզել բնակարանն ու կտրած գլուխը ձեռքին` դուրս եկել փողոց: Մոսկովյան «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ իրավապահները մոտեցել են հիջաբով կնոջն ու պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` դայակը ցույց է տվել երեխայի արնաշաղախ գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն: Ավելի վաղ ցուցմունք տալու ժամանակ Բոբոկուլովան ասել էր, որ սպանությունն իրագործել է ամուսնու դավաճանության պատճառով, սակայն չէր կարողացել իրավապահներին բացատրել իր ամուսնու գործած դավաճանության ու երեխայի ընտանիքի միջև եղած կապը: Մինչդեռ սպանված փոքրիկի ծնողներն ասել են, որ դայակն իրենց տանն աշխատել է մոտ 1 տարի ու բավական լավ տպավորություն էր թողել:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.