Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. կան տեղեկություններ, որ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին Զվարթնոց օդանավակայան են ժամանում ոստիկանության, Ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահ մարմիններոմ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է ժամանի ժամը 20:45-ին: Ելնելով անվտանգությունից՝ պետք է ժամանեն նաև Պաշտպանության նախարարության սակրավորները: