SOS քաղաքապետարանին. Փրկեք. ՛՛Արա տո քեզ ինչ է, ես ոնց եմ քշում, դու տեղդ վեր ընգի՛՛...Խայտառակ սկանդալ Երևանում...

Րոպեներ առաջ խայտառակ ու բանականության սահմաններից դուրս երևույթ է արձանագրել MAMUL.am-ի թղթակիցը: 27 համարի դեղին գույնի միկրոավտոբուսի (դա դեղին գույնի միակ «Գազելն» է այս երթուղում) վարորդն, ում անունը մեր թղթակցի հավաստի տեղեկություններով Արտակ է, իսկ մականունը՝ «Ճանճ», ընկերոջը նստեցրել է իր կողքին՝ վարորդի նստատեղին, դուռը մի կերպ փակել ու շարունակել երթևեկությունը: Դեպքը տեղի է ունեցել Մարգարյան փողոցի առաջին կանգառում: Վարորդի ընկերը մինչ այդ եղել է «Գազել»-ի սրահում, իսկ երբ իջել է՝ իջնողներին ճանապարհ տալու համար, այնքան մարդ է բարձրացել, որ իրեն այլևս տեղ չի մնացել: Այդ պահին տրանսպորտի մեջ եղել է մոտ 25-30 մարդ՝ սարսափելի խցկված վիճակում: Տեսնելով, որ ինքը չի կարողանում բարձրանալ սրահ, վարորդի ընկերը բացել է վարորդի դուռն ու բողոքել. «Ա՜ լավ էլի, Արտաʹկ, ինադու ես անում, գալիս եմ կողդ նստեմ»: «Արիʹ» հրավիրել է Արտակն ու տեղ տվել: Վարորդի նստատեղը հազիվ է տեղավորել 2 հաղթանդամ տղամարդկանց, անգամ ղեկի տակից ինչ-որ բան է պոկվել ու ընկել գետնին: Մեր թղթակիցը փորձել է կարգի հրավիրել վարորդին, սակայն հանդիպել է նրա ու նրա ընկերոջ սանձարձակ, հղփացած ու լկտի վերաբերմունքին. «Արա տո քեզ ինչ է, ես ոնց եմ քշում, դու տեղդ վեր ընգի, քեզ հասնում ա տեղ հասնելը, ձենդ կտրի մինչև կհասնես»: Նրանց չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ իրենց նկարում են և որ նկարողը ներկայացել է որպես լրագրող. «Արա տո նկարում ես նկարի, մենակ ընենց նկարի քաչալս չէրևա»,- հոխորտացել են նրանք: Այս իրավիճակով երթուղային տրասնպորտը շարունակել է ճանապարհը 2 կանգառ, մինչև որ ընկերն իջել է, իսկ «Ճանճը» սպառնացել է մեր թղթակցին. «Տո նստելուդ տեղն էլ գիտեմ, իջնելուդ տեղն էլ, առը հա թե սրանից հետո դու էս «Գազելը» կնստես»: Դեպքից անմիջապես հետո MAMUL.am-ի թղթակիցը կապվել է 27 համարի երթուղային «Գազելի» դիսպետչերական կետի հետ, որտեղից հայտնել են, որ տնօրենը տեղում չէ. «Ինչ ուզում եք գրեք ձեր կայքում ա, ինչում ա»,- պատասխանեցին դիսպետչերական կետից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.