Անհայտ կորած զինվորի հեռախոսին պատասխանել է ադրբեջանցի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ:Մասնավորապես, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը, 26 անհետ կորած: Մեր տեղեկություններով անհետ կորած զինծառայողների շարքում է նաև Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը: Politik.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը.«Հիմա որևէ տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ է եղել տվյալ զինծառայողի հետ» -ասաց մեր զրուցակիցը: Զինծառայողի Հորեղբայրը` Ռուստամը մեզ հետ զրույցում ասաց, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել.«Հարազատներից մեկը զանգահարել է զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,-ասաց մեր զրուցակիցը: Տղան վերջին անգամ իր Odnoklassniki.ru սոցիալական ցանցի էջ մուտք է գործել 2016 թվականի ապրիլի 1-ի ցերեկը: «Դու մի տխրի անուշ մամա, կյանքը այսպես չի մնա, նորից ամառ կգա զինվոր բալեդ տուն կգա»,-սա եղել է ժամկետային զինծառայող Բորիս Օզմանյանի վերջին հավանած գրառումը, որը նա արել է այս տարվա մարտի 13-ին: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=3232&l=am
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.