Ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 7 քաղաքացի. (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:
Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: