Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ

Hraparak.am-ի տեղեկություններով` հակառակորդը  Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ: Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ:  Նշենք, որ Sputnik.co կայքը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքն ընկել է Լեռնային Ղարաբաղի տարածք:  Անօդաչու սարքն ընկել էր զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով` պայթել էր, կային վիրավորներ։  Քիչ առաջ տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=107308&l=am/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.