Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարածքում. ազերիների անօդաչու սարքը ռմբակոծել է քաղաքացիներին. կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 4-ին, Ստեփանակերտից Թալիշ մեկնելու ճանապարհին` Թալիշի վարչական տարածքում, դաշտամիջյան տարածքում ազերի բաշիբոզուկների կողմից օգտագործվել է անօդաչու սարք, որով ռմբակոծվել են դաշտում գտնվող քաղաքացիներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռմբակոծման հետևանքով մահացել են 7 հոգի, որից 6-ը Սիսիանից են, իսկ մեկը Կապանից: Կա 7-ից ավելի վիրավորներ: Մահացածներն ու վիրավորները Սիսիանի կամավորական ջոկատներից էին և մեկնում էին Թալիշի պաշտպանական դիրքեր: Մահացածներից 2-ը գյուղապետեր են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրանցից մեկը Դարբասի գյուղապետ, 56-ամյա Մայիս Միրզոյանն էր, մյուսը` Ախլաթյան գյուղի գյուղապետ Արմեն Բեգլարյանն էր: Խմբի անդամներից «Աշոտ Երկաթ» մականվամբ Աշոտ Մինասյանը կարողացել է վնասազերծել անօդաչու սարքը և ըստ տեղեկությունների` մահացածներն ու վիրավորները «Աշոտ Երկաթ» խմբից էին: Թալիշ է ժամանել անձամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով տեղում Արցախի պաշտպանության բանակի և Արցախի կառավարության անդամների հետ աշխատանքներ են տանում դիերը դիահերձարան տեղափոխելու, վիրավորներին հիվանդանոցներ հասցնելու ուղղությամբ: Այսօր ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մարտակերտի ուղղությամբ մեծ թվով շտապօգնության ավտոմեքենաներ են ժամանում, պարզվեց, որ նրանք ժամանում էին Թալիշ` նշված դեպքի վայր: Արցախի կառավարությունը պարզում է մահացածների և վիրավորների ինքնությունը: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/04/04/81510/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.